Ուղիղ եթեր
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին
copy image url

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Արտաքին 2 օր առաջ - 16:58 28-06-2025
Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիիխն կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների վրա հարձակումների կապակցությամբ:

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ռուսական կողմին «վճռական բողոք» է ներկայացվել հունիսի 27-ին տեղի ունեցած ռեյդերի կապակցությամբ, որոնց ընթացքում Ռուսաստանի անվտանգության ուժերը սպանել են երկու ադրբեջանցու իրենց տներում, մի քանի մարդ ստացել են ծանր մարմնական վնասվածքներ, ևս 9-ը ձերբակալվել են։

Ավելի վաղ Բաքուն հանդես էր եկել հայտարարությամբ՝ Ռուսաստանին հորդորելով՝ անհապաղ հետաքննություն անցկացնել և կարճ ժամանակում պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր բռնություն են գործադրել ադրբեջանցիների նկատմամբ: