Լավ է՝ չէին ստիպել ադրբեջանցիների հետևից գերմանական հեծանիվով մտնի Կարմիր հրապարակ. Դեմոյան
copy image url

Լավ է՝ չէին ստիպել ադրբեջանցիների հետևից գերմանական հեծանիվով մտնի Կարմիր հրապարակ. Դեմոյան

Ներքին Միտք 1 ամիս առաջ - 20:14 09-05-2025
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, ցեղասպանագետ Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տղամարդ-զինվորականը, ով ժամանակին կենաց է բարձրացրել զոհված ընկերների հիշատակի ու հաղթանակների համար ու հիմա «մոռանում» է այդ մասին, նա ոչ տղամարդ է, ոչ էլ զինվորական:

Հետայսու հանկարծ չասեք, որ սրանից հետո ոտքի եք կանգնելու ու պատիվ եք տալու մի վարչապետի, ում կանչել էին ադրբեջանական զինուժի մասնակցությամբ հաղթանակի զորահանդեսին պարտվածի կարգավիճակով ներկա գտնվելու համար:

Եթե էլի չհասկացաք, մի հատ էլ եմ բացատրում. սցենարով նախատեսված ստորացման հերթական արարն էր: Միակ մխիթարությունն այն է, որ չէին ստիպել ադրբեջանցիների հետևից, ըստ այբբենական կարգի, գերմանական արտադրության հեծանիվով մուտք գործի Կարմիր հրապարակ»:

Ամենից շատ դիտված