Բիլ Գեյթսը կփակի իր հիմնադրամը 2045 թ.՝ նվիրաբերելով գրեթե ողջ կարողությունը. Gates Notes
copy image url

Բիլ Գեյթսը կփակի իր հիմնադրամը 2045 թ.՝ նվիրաբերելով գրեթե ողջ կարողությունը. Gates Notes

Մամուլ Արտաքին 3 շաբաթ առաջ - 09:17 09-05-2025
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ առաջիկա երկու տասնամյակում գրեթե ամբողջ կարողությունը կփոխանցի իր ստեղծած բարեգործական հիմնադրամին։ Նրա խոսքով՝ այդ քայլը նպատակ ունի մարդկանց կյանքեր փրկել աշխարհի տարբեր անկյուններում։

«Հաջորդ 20 տարիների ընթացքում ես գրեթե ամբողջ կարողությունս կնվիրաբերեմ Գեյթսի հիմնադրամին՝ աշխարհում մարդկային կյանքեր փրկելու համար։ Իսկ 2045 թվականի դեկտեմբերի 31-ին հիմնադրամը կավարտի իր առաքելությունը և ընդմիշտ կփակի դռները»,- ասել է 69-ամյա միլիարդատերը։

Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը, որը ստեղծվել է 2000 թվականին, համարվում է աշխարհում ամենամեծ մասնավոր բարեգործական կազմակերպություններից մեկը։ Այն աջակցում է առողջապահական, կրթական և սոցիալական բազմաթիվ նախաձեռնությունների՝ հատկապես զարգացող երկրներում։

Ամենից շատ դիտված

12:34 Միացված վարսահարդարիչը խլել է 20-օրական երեխայի կյանքը․ RBK
11:48 Սեռական ծառայությո՞ւն․ Աննա Հակոբյանը Բորիս Մուրազիի մասին սկանդալային հայտարարություն է արել
20:17 Նիգերիայում ավտոբուսի` կամրջից գետն ընկնելու հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
19:00 Գողություն և ինքնասպանություն. նոր բացահայտումներ` Նոր Նորքի նախկին թաղապետի վերաբերյալ
19:13 Եթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում. Պեսկովը՝ Մակրոնի մասին
11:23 Նիկոլ Փաշինյանը հոգեվարքի մեջ զառանցում է, ես ի՞նչ մեկնաբանեմ. Աջապահյան
12:16 7-ամյա տղային 5 տարի փակել էին բնակարանում աղբի և տեսախցիկների ներքո․ Lenta
21:30 Ըստ էության. ԶՊՄԿ ղեկավարն ապօրինի հեռացրել է աշխատանքից և պահանջում է 5 մլրդ դրամ փոխհատուցում
17:08 Եթե տեսանյութեր են փնտրում, թող փնտրեն իրենց ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ․ Մուրազիի արձագանքը
12:42 Ռուս կինը արաբ ամուսնուն երշիկ է տվել, ինչի պատճառով ծեծ է կերել ու դուրս շպրտվել տնից․ Lenta