Միշտ մնալու եմ դերասանուհի․ Տաթև Հովակիմյանը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն չի դառնա
copy image url

Միշտ մնալու եմ դերասանուհի․ Տաթև Հովակիմյանը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն չի դառնա

Մշակույթ Ներքին 1 ամիս առաջ - 14:35 08-05-2025
Այսօր՝ մայիսի 8-ին, մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Էմին Թորոսյանին Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելուց հետո ՔՊ-ն լուրջ նպատակներ ունի թատրոնի ղեկավար կազմի փոփոխության վերաբերյալ։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնը փոխանցվելու է Երևանի ՔՊ խմբակցության ավագանու անդամ Տաթև Հովակիմյանին։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց դերասանուհի, ՔՊ խմբակցության ավագանու անդամ Տաթև Հովակիմյանի հետ, ով ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել այս թեման։

«Ոչ, չեմ ընդունի և չեմ ուզում մեկնաբանել այդ թեման։ Այդ տեղեկությունները տարածելը մամուլի խնդիրն է, ես կապ չունեմ։ Ես դերասանուհի եմ և որոշել եմ միշտ մնալ դերասանուհի։ Իմ դեպքում, և իմ զբաղվածությունը հաշվի առնելով, դերասանուհին չի կարող լինել տնօրեն։ Էմին Թորոսյանին էլ անձնապես չեմ ճանաչում, միայն գիտեմ, որ թատրոնի տնօրենն է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տաթև Հովակիմյանը։

Հիշեցնենք, որ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանին պաշտոնից ազատել են, քանի որ վերջինս շատ հրավիրատոմսեր է տվել՝ դրանք վաճառելու փոխարեն։

Ամենից շատ դիտված

13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
11:59  Ըստ ռուս եկեղեցու` մեղավորը կանայք են, ոչ թե գարեջուրն ու հեռուստացույցը
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
08:52 Իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում. ինչ է սպասվում. Ժողովուրդ