Ուղիղ եթեր
Ուկրաինան խաղաղության հուշագրում պահանջում է հրադադար ցամաքում, ծովում և օդում․ NYT
copy image url

Ուկրաինան խաղաղության հուշագրում պահանջում է հրադադար ցամաքում, ծովում և օդում․ NYT

Արտաքին 3 օր առաջ - 22:14 30-05-2025
Ուկրաինայի խաղաղության նախաձեռնությունը ներառում է հրադադարի պահանջներ ցամաքում, ծովում և օդում՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ վերահսկողության մեխանիզմներով։

Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի, ով խոսել է անանուն մնալու պայմանով։

Ըստ աղբյուրի՝ Կիևի պատրաստած հուշագիրը նախատեսում է մի շարք կետեր, որոնցից յուրաքանչյուրը միտված է համապարփակ խաղաղ գործընթացի հաստատմանը։ Հուշագրի պայմանների իրագործման վերահսկումն, ըստ փաստաթղթի, պետք է իրականացվի միջազգային հսկողությամբ։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հաստատել է փաստաթղթի ստացումը՝ նշելով, որ այն բաղկացած է 22 կետից, որոնք ինքն համարել է բավականին լավ և ողջամիտ։ Միաժամանակ, Քելլոգը կոչ է արել Ուկրաինային չհրաժարվել բանակցություններից, նույնիսկ եթե մինչ այդ Ռուսաստանը չներկայացնի իր հակադարձ փաստաթուղթը։ «Դուք պետք է ցույց տաք, որ լուրջ եք»,- ընդգծել է Քելլոգը։