Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:52 03-06-2025

Պետք է լուռ մնան․ շը՛շշշշ․ Աննա Հակոբյանի նոր գրառումը

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Վերջին օրերին հետևում էինք սոցիալական մեդիայում ձեր գրառումներին։ Չե՞ք կարծում, որ ատելության խոսքը, առանց այդ էլ, շատ տարածված է, և այդ ամենին նման հայհոյախառը վիրավորանքներով պատասխանելով` շատ պայթյունավտանգ վիճակ եք ստեղծում (…) որքանո՞վ են դրանք համադրվում «Կրթվելը նորաձև է» շարժմանը»:

Վանաձորում Կրթվելը նորաձև է բանախոսության ժամանակ այսպիսի հարց ուղղեց լրագրող Կարինե Սիմոնյանը։

Լավ հարցեր է, իհարկե, որն առաջին իսկ պահից ինձ ուղղվում է նույնիսկ որպես հորդոր.
Դուք մնացեք ձեր բարձունքում, մի ցածրացեք, մի իջեք այդ մակարդակին, որպես երկրի ղեկավարի տիկին օրինակ ծառայեք, նպաստեք մթնոլորտի առողջացմանը, ատելության խոսքը մեր միջավայրում արմատախիլ անելուն և այլն և այլն։

Սիրելիներս,
Անցած ողջ պրոցեսը Կրթվելը նորաձև է շարժման մի մասն էր և հետապնդում էր հենց ձեր իսկ նշած նպատակները՝ վերջ դնել հանրային խոսքի անթույլատրելի ցածր դրսևորումներին, ատելության խոսքին, բռնության խոսքին, սեքսիստական խոսքին, կանանց թիրախավորմանը։

Ինչո՞ւ ընտրեցի այդ ճանապարհը։ Արդյո՞ք նյարդերս տեղի տվեցին, չարացա՞, կամ որևէ այլ բա՞ն կատարվեց։ Իհարկե՝ ոչ։ Պարզապես ժամանակը ցույց տվեց, որ այլ ճանապարհ չկա։ Այդ նպատակին հնարավոր չեղավ հասնել ո՛չ բարձրում մնալով, ո՛չ օրինակ ծառայելով, ո՛չ մեղմ ձևակերպումներով, ո՛չ կոչերով։

Պարզվեց, որ մեր միջավայրը ապականող մարդիկ մեր պատկերացրածից շատ ավելի ներքևում են գտնվում, այնքան ցածրում, որ իմ ձայնը նրանց չէր հասնում՝ լսելի չէր, իմ օրինակը նրանց չէր հասնում՝ տեսանելի չէր։ Ստիպված էի իջնել, իջնել, իջնել, այնքան իջնել, մինչև հասնեի նրանց, զուտ միայն նրա համար, որ ձայնս լսեին։ Ստացվե՞ց դա ինձ մոտ։ Իհարկե ստացվեց։ Լսեցի՞ն։ Իհարկե լսեցին։

Ես ո՛չ միայն ձայնս հասանելի դարձրեցի։ Ես իմ ձե՛ռքն եմ մեկնում նրանց, որպեսզի օգնեմ վերև բարձրանալ։ Եթե չուզեն, նախընտրեն ցածրում մնալ, իրենց իրավունքն է, ոչինչ չենք կարող անել, ընտրությունն իրենցն է։
Բայց… Պետք է լուռ մնան։ Շը՛շշշշ։

Իսկ եթե նրանց համար կարևոր է չլռելը, իրենց տեսակետն ու մոտեցումներն արտահայտելը, ընդդիմադիր լինելը, շատ ավելի ողջունելի։

Միայն թե մեր միջավայրում խոսելու համար պետք է կրթվել։

Պետք է բարձրանալ հատակից»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ