Ուղիղ եթեր
Երևանում կրկին ոտնձգություն է իրականցվել շտապօգնության բժիշկների ու վարորդների նկատմամբ. բոլորը տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com
copy image url

Երևանում կրկին ոտնձգություն է իրականցվել շտապօգնության բժիշկների ու վարորդների նկատմամբ. բոլորը տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Ներքին 4 օր առաջ - 13:00 30-05-2025
Այսօր՝ մայիսի 30-ին, Երևանում հերթական անգամ ոտնձգություն է իրականցվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող բժիշկների նկատմամբ:

Ժամը 11:50-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենայով Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Երևանի 1-03 շտապօգնության 08 բրիգադի կողմից մի քանի բուժաշխատող:

Նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել մարմնական վանսվածքներով և նրանք ծեծի են ենթարկվել Պարոնյան փողոցում՝ «Քաղցրավենիքի աշխարհ» խանութի մոտ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Զոհրաբ Պետրոսյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՊԾ Երևան քաղաքի գնդի մոտոպարեկներ Արմեն Ստեփանյանն ու Ռոբերտ Ղազարյանը:

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնի պետ Երվանդ Նիկոյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն են շտապօգնության վարորդ 33-ամյա Լևոն Գևորգյանը, բժիշկներ 30-ամյա Վարդան Վարդանյանը, 25-ամյա Հարություն Մկրտչյանը և վարորդ 36-ամյա Արմեն Մարտիրոսյանը:

Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են դեպքի հանգամանքները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: