Օբյեկտիվություն չկա, մի քանի ՔՊ-ական մամուլի ներկայացուցիչներ կարող են մամուլի անունը գցել․ հարցում

Նրանց կարծիքով 1 օր առաջ - 20:30 03-05-2025
Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է: Այդ որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի ընթացքում, որը 1991-ի «Աշխարհում մամուլի ազատության խթանման մասին» որոշմամբ ճանաչեց, որ ազատ, բազմակարծիք և անկախ մամուլը դեմոկրատական հասարակության անհրաժեշտ բաղադրիչներից է:

ՀՀ-ում խոսքի և մամուլի ազատությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով.

«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը՝ տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և օրվա խորհրդի հետ կապված անցորդներին հարց ուղղեց․

«Ի՞նչ կմաղթեք հայկական մամուլին»։

«Օբյեկտիվություն չկա, մի քանի ՔՊ-ական մամուլի ներկայացուցիչներ կարող են մամուլի անունը գցել»,-պատասխանեց հարցվածներից մեկը։

Մի քաղաքացի մաղթեց, որ հայկական մամուլը տարածի միայն ճիշտ տեղեկություններ։

«Մամուլի անունը մի տվեք, մամուլ չկա»,-ասաց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված