Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում սկսվում է մոտ 400 մետր բարձրությամբ Ախմատ երկնաքերի շինարարությունը, որը փորձելու է մրցել Դուբայի հայտնի Բուրջ Խալիֆայի հետ։ Նախագծի առաջին երկու փուլերի համար արդեն հատկացվել է շուրջ 28 միլիոն դոլար։
Շինությունը կներառի գրասենյակային տարածքներ, հինգաստղանի հյուրանոց, սպա և ֆիտնես կենտրոններ, համայնապատկերային ռեստորան, դիտակետ և թանգարան։ Նախագիծը մշակվել է ավելի քան 10 տարի առաջ, սակայն ֆինանսավորում ստացել է միայն հիմա։
Տեղական իշխանությունները հույս ունեն, որ Ախմատ աշտարակը կդառնա Գրոզնու նոր խորհրդանիշը և կխթանի զբոսաշրջությունը։