Մամուլ 1 տարի առաջ - 09:00 29-05-2025

Չի մերժում, բայց համոզում է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գրել ենք, որ «Արթուն ենք» նախաձեռնության իմպիչմենտի գործընթացի ամենահավանական թեկնածուն ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է, որի անունը վերջին օրերին քննարկվում է։ Երրորդ նախագահի թիմի համար Վանեցյանը կարծես ընդունելի թեկնածու է, մինչդեռ երկրորդ նախագահը շարունակում է թերահավատորեն մոտենալ բուն գործընթացին եւ Իշխան Սաղաթելյանի միջոցով Վանեցյանին որոշ մեսիջներ է փոխանցել, որ պետք չէ մտնել անհեռանկարային մի գործընթացի մեջ, որի ելքն ի սկզբանե կանխորոշված է։ Միեւնույն ժամանակ ասել է, որ եթե Վանեցյանը կարողանա ութ պատգամավորի ստորագրություն հավաքել իր թեկնածության շուրջ, իր խմբակցության 28 պատգամավորի աջակցությունը կստանա։ Բացի այդ՝ վստահեցրել է, որ Վանեցյանը բավականին բարձր վարկանիշ ունի եւ ճիշտ կլինի՝ պատրաստվի հաջորդ ընտրություններին, հատկապես որ, եթե մտնի իմպիչմենտի գործընթացի մեջ, ինքը չի կարող երաշխավորել, որ իր թիմը չի քննադատի Վանեցյանին։

Տեղեկացանք նաեւ, որ Արթուր Վանեցյանը մեկնել է Մոսկվա, մտերիմները վստահեցնում են, որ գնացել է մոսկվաբնակ եղբոր հետ խորհրդակցելու՝ իր առաջադրման մասին, եւ վերադառնալու է մայիսի 31-ին։ Քաղաքական շրջանակները չեն բացառում, որ նա ուղեւորության ընթացքում նաեւ որոշ ռուս պաշտոնյաների հետ կհանդիպի։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»