Ուկրաինայի քաղաքացին «BMW»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը. նա եղել է խմած ու շտապել է օդանավակայան՝ ընկերուհու մեկնումը կանխելու. shamshyan.com
copy image url

Ուկրաինայի քաղաքացին «BMW»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը. նա եղել է խմած ու շտապել է օդանավակայան՝ ընկերուհու մեկնումը կանխելու. shamshyan.com

Ներքին 2 օր առաջ - 10:28 17-05-2025
Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վադիմ Ուշակովը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում վարորդն ասում էր, որ իր ընկերուհին Հայաստանից մեկնում էր Ուկրաինա և ինքը գնում էր «Զվարթնոց» օդանավակայան, որպեսզի կանխի նրա մեկնումը, սակայն տեղի ունեցած վթարի պատճառով չհասավ ընկերուհուն:

Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում: