Ուղիղ եթեր

Աննա Հակոբյանի սումկեն 4.000 դոլար է, իսկ ես 4.000 դոլար նկարով էլ չեմ տեսել. ազատամարտիկ

Ներքին Տեսանյութ 2 օր առաջ - 23:36 16-05-2025
71-ամյա Լևոն Ենոքյանը Արցախյան երեք պատերազմների մասնակից է։ Գյումրեցի ազատամարտիկին շատ է վրդովեցնում իշխանությունների վերաբերմունքը։

«Պատերազմի մասնակիցները գնահատված չեն, ես վախենում եմ, որ վաղը մեզ դատաստանի առջև կանգնեցեն իրենց թուրք եղբայրներին սպանելու համար։ Կռված տղերքին ոչ մի ուշադրություն չեն դարձնում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Լևոն Ենոքյանը։

Պատերազմի մասնակից տղամարդը առողջական լուրջ խնդիրներ ունի, սոցիալական վիճակն էլ առանձնապես հուսադրող չէ։

«Աննա Հակոբյանի սումկեն 4.000 դոլար է, իսկ ես 4.000 դոլար նկարով էլ չեմ տեսել»,- ասում է նա։

Մանրամասները` տեսանյութում։