Մամուլ 3 տարի առաջ - 08:15 02-12-2022

305 հազար դոլար. Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին անանուն նվիրատվությունները շարունակվում են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամում անանուն նվիրատվությունների շքերթը շարունակվում է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա ընթացքում հիմնադրամի նվիրատուներից շատերը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, դարձյալ նախընտրել են ստվերում մնալ: Այսպես, 2021-2022 թվականներին դոլարային անանուն փոխանցումները երկուսն են եղել՝ միանվագ 300 հազար ու 5 հազար դոլար: Դրամային անանուն փոխանցումները 9-ն են եղել՝ ընդհանուր 109 մլն 636 հազար 468 դրամ:

Անանուն նվիրատվությունների համար, հիշեցնենք, Փաշինյանի իշխանության այժմյան կարկառուն ներկայացուցիչներ, ՔՊ-ական պատգամավորներ Լենա Նազարյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տարիներ առաջ դատի էին տվել «Երեւան» հիմնադրամին՝ պարզելու համար, թե ովքեր են եղել հիմնադրամին 100 հազար դրամից ավելի անանուն գումարներ փոխանցած անձինք:

Այսօր, փաստորեն, նույն իշխանականների համար «իրավիճակ է փոխվել», ու վարչապետի տիկնոջ հիմնադրամին տասնյակ հազարավոր դոլարների հասնող անանուն փոխանցումներ անելու մեջ արտառոց որեւէ բան չեն տեսնում:
Իրականությունը, սակայն, նաեւ այն կարող է լինել, որ անանուն նվիրատվություն անվան ներքո Փաշինյան-գործարարներ հարաբերությունները կամ «լեզու գտնելու» գաղտնիքը թաքնված լինի»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան