Տենց լավ չի, թող թոշակի անցնելու տարիքը դարձնեն 100 տարեկանը, որ կլոր թիվ լինի․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 14:25 11-05-2025
Հայաստանում կենսաթոշակի տարիքը 63-ն է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար։ 63-ը լրանալուն պես քաղաքացին կարող է դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ցանկացած տարածքային կենտրոն, ներկայացնել սահմանված փաստաթղթերը, իսկ դիմում գրելու ժամանակ ընտրել այն բանկը, որտեղից ցանկանում է ստանալ կենսաթոշակը։

Պարզվում է, որ ՀՀ վարչապետը նպատակ ունի մշակել թոշակի անցնելու հետաձգման մեխանիզմ։ Մայիսի 8-ի Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, ասաց, որ 65 տարեկանն էլ կարող է աշխատել։

«Ընդհանրապես, տարիքային շեմ դնելը մի քիչ տրամաբանական չէ, որովհետև մարդն այդ ֆունկցիոնալությունը կարող է կորցնել 57 տարեկանում, 38, 43 և այլ տարիքներում։ Բա մենք ժողովրդավարության ռազմավարության մեջ ասում ենք՝ պետք է մարդկանց ներգրավենք, հետո գալիս, ասում ենք՝ համայնքային ոստիկանությունում այսքան թափուր տեղ ունենք»,- ասել է նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ քննարկել են թոշակի հետաձգման մեխանիզմ ներդնելու և թոշակի տարիքի անձանց աշխատանքի մեջ ներգրավելու հնարավորությունների հարցերը։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Համաձա՞յն եք, որ պետք է թոշակի անցնելու տարիքը երկարաձգել»։

«Տենց լավ չի։ Թող 100 տարեկան դարձնեն, որ կլոր թիվ լինի»,- պատասխանեց հարցվածներից մեկը։

Քաղաքացիներից շատերը մտահոգություն հայտնեցին այս հարցի հետ կապված։

«Համաձայն չեմ։ 36.000 դրամ են տալիս, մի հատ էլ երկարաձգե՞ն»,- ասաց անցորդներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նկատեց, որ Փաշինյանը ստել է, որ խոսք է տվել, թե թոշակները կբարձրանան։ «Փաշինյանից հավատում եմ նման բան»,- ասաց մի թոշակառու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
11:59  Ըստ ռուս եկեղեցու` մեղավորը կանայք են, ոչ թե գարեջուրն ու հեռուստացույցը
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
08:52 Իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում. ինչ է սպասվում. Ժողովուրդ