Ուղիղ եթեր
Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատավորը սահմանափակում է Թրամփին. Reuters
copy image url

Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատավորը սահմանափակում է Թրամփին. Reuters

Ներքին 1 ամիս առաջ - 11:08 10-05-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է ժամանակավորապես դադարեցնի կառավարության մասշտաբային վերափոխումները, քանի որ Կոնգրեսը չի տվել համապատասխան թույլտվություն՝ աշխատակազմի կրճատումներ և պետական մարմինների կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու համար։ Այս մասին ուրբաթ օրը որոշում է կայացրել Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատավոր Սյուզան Իլսթոնը։ Հայտնում է Reuters-ը։

Դատավորը պաշտպանել է մի խումբ արհմիությունների, հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հայցը՝ արգելելով «աշխատողների զանգվածային կրճատումները» (որը հայտնի է որպես “reductions in force”) 14 օրով։

«Պատմությունը ցույց է տալիս, որ նախագահը կարող է լայնածավալ փոփոխություններ անել պետական կառույցներում միայն այն դեպքում, երբ Կոնգրեսն այդ իրավունքը տվել է նրան», — ասել է դատավոր Իլսթոնը։

Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել որոշումը։

Ամենից շատ դիտված

22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
22:24 Մահացել է «Արարատի» նախկին ավագ Ռուդիկ Եղիազարյանը
23:27 Սպասում եմ, որ մի օր արդարություն լինելու է, մեղավորները պատասխան են տալու. հերոսի մայր 
21:08 Նիկոլ Փաշինյանն անելիք չունի Հայաստանում. եկել է մեկ բռունցք դառնալու ժամանակը. Սամվել Կարապետյան
21:47 ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ցույց տվեց՝ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն. Թաթոյան
22:30 Խելագար Նիկոլը չի համարձակվի Թեհլերյանի անունով անվանել հայ-թուրքական անցակետը. հարցում
23:44 ԵԽ Նախարարների կոմիտեն Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի դեմ միջանկյալ բանաձև է ընդունել
22:41 Եթե Իսրայելը կրկին հարձակվի ​​Իրանի վրա, նույնիսկ ԱՄՆ-ն չի փրկի Նեթանյահուին. Մուսավի
23:15 Լոռու մարզում սնկային թունավորում ախտորոշմամբ ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց
13:09 Խայտառակեց դատախազի պաշտոնը, ՔՊ-ականներն իրար տակ են փորում. Մամուլ