Բաքվում գերմանացի պատգամավորը հանդիպել է ռուս պաշտոնյաների հետ․ DW
copy image url

Բաքվում գերմանացի պատգամավորը հանդիպել է ռուս պաշտոնյաների հետ․ DW

Արտաքին Մամուլ 3 շաբաթ առաջ - 10:12 10-05-2025
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) Բունդեսթագի պատգամավոր Ռալֆ Շտեգները հաստատել է, որ Բաքվում հանդիպել է ռուս պաշտոնյաների հետ։ «Հատկապես մութ ժամանակներում կարևոր է բոլոր ուղղություններով կապի ուղիները բաց պահել։ Գերմանիայի կողմից ռուս պաշտոնյաների հետ բանակցություններ գրեթե չեն տարվում, կապեր չկան նաև քաղաքացիական հասարակության հետ։ Ուստի, երբ բոլոր կապերը Ռուսաստանի հետ կտրվում են, ես օգտակար եմ համարում ցանկացած շփում»,- ասել է Շտեգները Der Spiegel ամսագրին։ Նա նաև Բունդեսթագի հատուկ կոմիտեի անդամ է, որը վերահսկում է հետախուզական ծառայությունները։ Գրում է DW-ն։

Ավելի վաղ ARD հեռուստաալիքը և Die Zeit թերթը հայտնել էին, որ նա և Գերմանիայի այլ քաղաքական գործիչներ Բաքվում հանդիպել են ռուս պաշտոնյաների՝ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Վիկտոր Զուբկովի և խորհրդական Վալերի Ֆադեևի հետ։ «Անհավատալի կլիներ մտածել, թե Բաքվում նման բանակցությունները կարող են խաղաղություն բերել ամբողջ աշխարհին։ Բայց սա շփման ուղի է, որը պետք է օգնի կողմերին հասկանալ միմյանց դիրքորոշումները»,- ասել է Շտեգները։

Նա հայտնել է, որ Գերմանիայի իշխանություններին չի տեղեկացրել այդ ուղևորության մասին և ճանապարհի ծախսերը վճարել է անձամբ։ Պատգամավորը հավաստիացրել է, որ հանդիպումների ընթացքում անջատել է իր հեռախոսը, «ոչ ոքի հետ անվտանգության հարցեր չի քննարկել» և իր հեռախոսում «չկան տվյալներ, որոնք վերաբերում են խորհրդարանական կոմիտեին»։ «Ես չեմ արդարացնում Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա»,- ասել է Շտեգները, բայց նաև ընդգծել, որ «արտաքին քաղաքականության մեջ նորմալ է խոսել նաև բարդ մարդկանց հետ»։

Ամենից շատ դիտված

15:39 Դուք երբեք առաջին տիկին չեք կարող լինել. բոշան փաշա չի դառնա. Հայկ Դերզյան
12:00 Խելք. վայ չլիներ իրա ծնունդը. մաղթանքներ` Փաշինյանի 50-ամյակին. հարցում
09:49 50-ամյա վարչապետը չմեծացավ, բայց Հունիսի 1-ին հրաշքներ լինում են
14:06 «Քո չստացված մանկությունը մեր վրա մի՛ բարդիր». ակցիա՝ կառավարական ամառանոցների մոտ
13:37 Դու կարող էիր լինել հայրենիքի նվիրյալ, բայց մանկուց քո մեջ նստած «կիսատ մարդն» ու այլոց նկատմամբ չարությունը հաղթեցին
22:45 Նախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանը գնացել է Մարմաշենի վանք, հայհոյել ու քահանայից կադաստրի թուղթ ուզել
11:10 Զինվորներին տրվում է խոզի խորոված, հաճար, սպաս ու լոբով ճաշ. շահագործվել է ևս մեկ նոր ճաշարան
09:41 Շնորհավոր, քեռի Նիկոլ. քաղաքացիների յուրօրինակ «շնորհավորանքը» Փաշինյանի ծննդյան կապակցությամբ
09:57 ՌԴ Բրյանսկի մարզում կամուրջը փլուզվել է մարդատար գնացքի վրա. կան զոհեր
14:47 Կամ Փաշինյանը համաձայնել է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին, կամ դա քննարկում են՝ առանց Երևանի կարծիքը հաշվի առնելու