Արտաքին 5 տարի առաջ - 17:03 25-05-2021

Տարածաշրջանում ուժեղացել են Ռուսաստանի դիրքերը, բայց Թուրքիայի հետ միասին. գերմանացի փորձագետ

ՀՀ պետական սահմանին տեղի ունեցող հայտնի իրադարձություններին, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջին արդեն իսկ հասցրել են արձագանքել միջազգային մի շարք կառույցներ և տարբեր երկրներ, որոնցից հատկապես խորհրդանշական էր Ֆրանսիայի արձագանքը:

Թվում է՝ այս իրադարձություններին ֆոնին ակտիվություն չի ցուցաբերում ԵՄ անդամ մեկ այլ երկիր՝ Գերմանիան, բացառությամբ որոշ քաղաքական ուժերի, որոնք, շրջանցելով զսպվածության կոչերը,հանդես են եկել անվանական կոչերով:

Մեզ հետ զրույցում հարավկովկասյան հարցերով գերմանացի հայտնի փորձագետը, որը նախընտրեց անանուն մնալ, նշեց, որ չի կարելի Գերմանիայի՝ գերիների հարցով որդեգրած դիրքորոշումը պասիվ անվանել:

Նրա խոսքով՝ փակ դռների ետևում շատ բաներ են քննարկվում, որոնք հետո չեն հրապարակվում, դրա համար կարող է այդպիսի թյուր տպավորություն առաջանալ:

Նույնը վերաբերում է նաև Սյունիքի սահմանային դեպքերին, որտեղ այցելություն էր կատարել նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը:

Ընդհանուր առմամբ, Դաշնային կառավարությունը, այնուամենայնիվ, վկայակոչում է Մինսկի խմբի ձևաչափը, նույնիսկ եթե այն համարյա չի գործում:

Հարկ է նաև նշել, որ Գերմանիայում այնքան էլ շատ չեն այն մասնագետները և փորձագետները, որոնք զբաղվում են Հարավային Կովկասի կոնֆլիկտներով:

Գերմանացի մասնագետները հստակ արձանագրում են Ղարաբաղյան պատերազմից հետո Ռուսաստանի ուժեղացումը տարածաշրջանում, բայց Թուրքիայի հետ միասին, որը գերմանական իրականության մեջ ընկալվում է որպես վերջին պատերազմի հաղթող:

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»

Ձեզ գուցե հետաքրքրի