Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով․ «Ժողովուրդ»
copy image url

Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով․ «Ժողովուրդ»

Մամուլ 1 ամիս առաջ - 08:25 10-05-2025
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019-ից մինչև 2024 թվականի վերջ, Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) ֆուտբոլային թիմում ընդգրկվելու միջոցով, բանակից ազատվել են 68 (որոշ տվյալներով՝ 150) երիտասարդներ՝ իբրեւ թե նրանք բարձր մակարդակի տաղանդավոր ֆուտբոլիստներ են։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականում նրանցից միայն երեքն են հասել միջին մակարդակի ակումբների (Ռումինիա, Մոլդովա, Խորվաթիա), բայց ոչ մեկը չի դարձել պրոֆեսիոնալ։

Տեղեկացնենք, որ առաջին զորակոչի (2019–2021) 25 ֆուտբոլիստներից միայն 6-ն են այժմ խաղում Բարձրագույն խմբի հիմնական կազմերում։ Մնացածը կա՛մ ավարտել են կարիերան, կա՛մ պահեստում են, կա՛մ երկրորդ թիմերում՝ առանց առաջընթաց գրանցելու։

ԲԿՄԱ թիմում, ըստ Ֆուտբոլի ֆեդերացիայի գնահատականների, «ամենատաղանդավորներն» են, սակայն տարիներ շարունակ Հայաստանի առաջնությունը վերջին հորիզոններն է գրավում։ Մինչև 21 տարեկանների հավաքականը (U21)՝ կազմված հիմնականում ԲԿՄԱ-ից ազատված ֆուտբոլիստներից, Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության երեք որակավորման փուլերում (2021, 2023, 2025) զբաղեցրել է վերջին տեղը՝ 26 խաղում միայն 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 23 պարտություն ապահովելով։

ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակով՝ հավաքականը 49-րդ տեղում է՝ Գիբրալթարի, Անդորրայի և Սան Մարինոյի մակարդակով։ Իսկ Մ19 հավաքականը պարտվում է բոլոր խաղերում՝ ներառյալ ամենաթույլ թիմերին։

Ֆուտբոլիստներին փաստացի բանակից ազատելու (նրանք ծառայում են արտոնյալ կարգավիճակով) ներկայիս համակարգը, որի պատասխանատուներն են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, բացահայտ անարդյունավետ է և վնասակար։ Այն իրականում դարձել է ոչ միայն բանակից խուսափելու գործիք, այլև հայկական ֆուտբոլը կործանելու ուղի:

Նկատենք, որ մինչև 2019 թվականը գործել է ավելի արդար և արդյունավետ համակարգ․ միայն ազգային հավաքականներում ընդգրկված խաղացողներն էին ստանում զորակոչից հետաձգում։ Այդ տարիներին Հայաստանի երիտասարդական ֆուտբոլը շատ ավելի լավ արդյունքներ էր գրանցում։

Բացի դրանից, մամուլում լայնորեն ներկայացվել են չարաշահումների դեպքեր․ անգամ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից խոսեց ՀՖՖ չարաշահումների մասին շինարարության ոլորտում։ Սա էլ դեռ ամենը չէ, հայտնի է, որ, օրինակ, ՀՖՖ-գործկոմի անդամի որդին, ՀՖՖ փոխնախագահի որդին են տեղափոխվել ԲԿՄԱ և ազատվել բանակից իրենց ունեցած կապերի շնորհիվ։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար ահազանգում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կառավարության թեթև ձեռքով ֆուտբոլային կարիերա զարգացնելու համար շատերն են ազատվում ժամկետային զինծառայությունից, իսկ, օրինակ, ամենահաջողակ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ծառայել է հայկական բանակում:

Հ.Գ. ՀՖՖ-ից այս թեմայով մեկնաբանությունների մեր բոլոր փորձերը կրկին արդյունք չունեցան»։

Մանրաամսները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:56 Ալավերդիում այսօր հրաժեշտ են տալիս ինքնասպան եղած զինծառայողին
11:25 Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց. ով է Վայքում վրաերթից մահացած 8-ամյա տղան
19:06 Եթե տերտերները ըդքան անմեղ ու սուրբ են, ընչի՞ չեն հակադարձե. գյումրեցի վաճառական
22:00 4 անշարժ գույք, 4.3 մլն ավանդ, 4․6 մլն կանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Սրբուհի Գալյանի ունեցվածքը
15:10 Երբ տրանսպորտը 100 դրամ էր, բոլորն էլ վճարում էին․ տուգանելը ճիշտ չէ․ հարցում
17:02 Աբովյանում մայրը զուգարանում ծննդաբերելուց հետո փորձել է սպանել նորածնին․ armlur.am
10:57 Արդշինբանկ, էս ուրիշի վարկերը ինձ մի ուղարկեք․ ազգայնականացնելու են ձեզ, վերջը
16:20 Դեղերը պակասում են, գները՝ աճում. դեղատներում վիտամին C և թորած ջուր չկա
18:17 Չնայած Ադրբեջանը ՌԴ-ի օգնությամբ Արցախը գրավեց, Ալիևը գիտի՝ Պուտինը կարող է թիկունքից հարվածել
23:47 Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից