Անհայտ խաբեբաները տարեց ամերիկացի տղամարդուց հափշտակել են թվային արժույթ՝ բիթքոյն, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 330 միլիոն դոլար։
Հանցագործները գումարը շուտափույթ բաշխել են հարյուրավոր տարբեր հաշիվների միջև և օգտագործել տասնյակ օնլայն հարթակներ՝ գումարի անցած ուղին թաքցնելու համար։ Նրանք նաև կիրառել են հատուկ մեթոդներ, որոնք վերացնում են իրենց թողած թվային հետքերը։ Այս մասին գրում է Cointelegraph-ը
Մասնագետները նշում են, որ նման մեթոդները գործնականում անհնար են դարձնում գողացված միջոցների հայտնաբերումը և վերադարձը։ Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է թվային ակտիվների աշխարհում անվտանգության խնդիրների լրջությունը, հատկապես երբ խոսքը տարեց և տեխնոլոգիաներից քիչ տեղեկացված մարդկանց մասին է։