Ռուսական սերիալից հայտնի դերասան և Օսինսկի քաղաքային դումայի պատգամավոր Արմեն Բեժանյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ընդերքի օգտագործման կանոնները խախտելու մեղադրանքով։Այս մասին գրում է RBC-ն։
Բեժանյանին պատկանող «Գոսլեսխոզ» ՍՊԸ ընկերությունը, ըստ մեղադրանքի, խճաքարի արդյունահանման ժամանակ խախտել է բնապահպանական նորմերը՝ պետությանը հասցնելով մոտ 1,5 միլիոն դոլարի վնաս։
Դերասանը արդեն հաստատել է, որ գործն իսկապես հարուցվել է, սակայն նշել է, որ առայժմ որևէ փաստաթուղթ չի ստացել։ Նրան սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։