Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 17:42 25-05-2021

Նավալնիի դեմ նոր քրեական գործ է հարուցվել

Կալանքի տակ գտնվող ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտնում է, որ իր դեմ նոր քրեական գործ են հարուցել՝ դատավորին վիրավորելու մեղադրանքով։ Ինստագրամի իր էջում այսօր նա գրել է, որ այդ մասին իրեն տեղեկացրել է նախօրեին կալանավայր այցելած քննիչը։

Սա Նավալնիի հանդեպ հարուցված երրորդ քրեական գործն է։ Նա գրել է, որ քննիչի փոխանցմամբ՝ իրեն մեղադրում են նաև Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի նվիրատվությունները յուրացնելու մեջ, ինչպես նաև՝ քաղաքացիներին դրդելու, որ չկատարեն իրենց քաղաքացիական պարտավորությունները։

«Այնպես որ, մի կարծեք, թե ես բանտախցում անգործ նստած պարզապես թեյ եմ խմում։ Իմ հզոր քրեական սինդիկատը մեծանում է։ Ես ավելի ու ավելի շատ հանցագործություններ եմ կատարում։ Ավելի ու ավելի շատ քննիչներ են զբաղվում ինձնով, այլ ոչ թե այնպիսի դատարկ բաներով, ինչպիսին են սպանությունները, կողոպուտներն ու առևանգումները», - Ինստագրամում գրել է Նավալնին՝ նշելով, որ բանտարկված է հափշտակության կեղծ մեղադրանքով, որն իր դեմ սարքել են քաղաքական գործունեության պատճառով։

Հիշեցնենք՝ մոսկովյան դատարանը փետրվարին Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման, ապա այդ ժամկետից հանել է տնային կալանքի պայմաններում և «Մատրոսկայա տիշինա» բանտում մնալու տևողությունը և վերջնական պատժչափ է սահմանել 2,5 տարի:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին