ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը բազմից հորդորել է, որպեսզի վարորդները հարգեն ճանապարհային երթևեկության կանոնները ու չփորձեն իրենց համարել արտոնյալ:
Այսօր՝ ապրլի 30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Սասունցի Դավիթ փողոցում ծառայություն կատարելիս նկատել են, որ «BMW X3» մակնիշի ավտոմեքենան երթևեկում է հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները կանգնեցնում են օրինախախտ վարորդին, ով փորձում էր պարեկներին համոզել, թե՝ «մի քիչ շտապում էի, թողեք գնամ», սակայն վարորդը ենթարկվեց վարչական պատասխանատվության:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: