Ուղիղ եթեր
Վանաձորում՝ ժողովրդին հայտնի գնացքի գծերի մոտ, Mercedes-ըհայտնվել է ձորակում․ shamshyan.com
copy image url

Վանաձորում՝ ժողովրդին հայտնի գնացքի գծերի մոտ, Mercedes-ըհայտնվել է ձորակում․ shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 21:08 16-04-2025
Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում, ժողովրդին հայտնի գնացքի գծերի մոտ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Լևոն Բաբլանյանը և կրտսեր պարեկ , Արտակ Պապիկյանը։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի