Ուղիղ եթեր

Հռչակագիրն էլի «խանգարում է», Վարդան Ղուկասյանը ընտրվեց, Մինասյանի խնդրանքը Փաշինյանին. Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 20:45 16-04-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 16-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է: Այս մասին Փաշինյանն ասել է ԱԺ-ում՝լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ Նոր Սահամանադրությամբ պե՞տք է պահպանվի հղումն անկախության հռչակագրին: «Ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը, նորից կարդալով այն՝ ես ասել եմ՝ իմ կարծիքով, այդ տեքստը նրա մասին է՝ Հայաստանի անկախ պետություն չի կարող լինել: Եթե սա ասում եմ, հետևաբար չեմ կարող ասել՝ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին: Ընդհակառակը, ես կարող եմ ասել՝ իմ կարծիքով՝ նոր Սահամանդրության տեքստում չպետք է լինի հղում Անակախության հռչակագրին, բայց որոշողը ՀՀ ժողովուրդն է, իսկ կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են»,- ասել է նա։ Փաշինյանը նաև նշել է, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են դեռևս 2018 թվականից, և իր կարծիքով դրանք անհրաժեշտ են, քանի որ ՀՀ իրավակարգի և ՀՀ քաղաքացիների միջև առկա է օրգանական կապի խզում:

Այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրի համայնքի ավագանին առաջին նիստում 18 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ նախկին քաղաքապետ, «Հայաստանի կոմունիստական կուսակցության» թեկնածու Վարդան Ղուկասյանին ընտրեց Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնում։ Ավագանու կազմ անցած ուժերից երեքը՝ «Մայր Հայաստան», Մեր քաղաքը» դաշինքները և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը վերահաստատեցին իրենց նախապես արված հայտարարությունները, որ թեկնածու չեն առաջադրի և կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստը բոյկոտում էր։ Վարդան Ղուկասյանը միաձայն ընտրվեց Գյումրու համայնքապետ։ Ապրիլի 19-ին տեղի կունենա Ղուկասյանի երդմնակալության արարողությունը, և 13 տարվա ընդմիջումից հետո նա կվերադառա քաղաքապետի պաշտոնին։

Վարդան Ղուկասյանը չի բացառել, որ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ «Եթե շատ մարդիկ, որոնց չի ընտրում ժողովուրդը, եթե իրենք կանչեն ու ասեն՝ այո մենք գտնում ենք, որ դու պետք է ստանձնես այդ պարտականությունը, իրենց համաձայնությունը տան և իմ կողիքին կանգնեն, այո»,- այս մասին Ղուկասյանն ասել է՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե 2026 թվականին հնարավո՞ր է, որ վարչապետի թեկնածու առաջադրվի:

Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստում «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով դարձավ համայնքի ղեկավար: Նա ևս իր լիազորությունները կստանձնի ապրիլի 19-ին: Այս համայնքում ևս ՔՊ խմբակցության անամները չմասնակցեցին նիստին: Նշենք, որ մարտի 30-ին կայացած Փարաքարի ավագանու ընտրությունների արդյունքներով «Միասնություն» կուսակցությունների դաշինքը ստացել էր 12, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 7, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը 2 մանդատ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
08:19 ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. Ժողովուրդ
13:05 Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել․ կտրականապես դեմ եմ․ Իզաբելլա Աբգարյան
15:30 38 երթուղու դանակահարված վարորդի առողջական վիճակն այժմ նորմալ է
10:45 Ճապոնացին 10 տարի գումար է խնայել Ferrari-ի համար, սակայն այն այրվել է մեկ ժամ անց. NDTV
16:30 4 ամսում 10-րդ կալանավորն է մահանում․ Սրբուհի Գալյանի ոտքը «խերով» չէր
23:00 Ոչ մի օր՝ առանց Արցախի. կոմունիզմը՝ «Չոփուռ Անդոն»-ի մեկնաբանությամբ
23:06 Պուտինն առաջարկել է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում ներկա ռազմաճակատի երկայնքով. Financial Times
10:02 Մոսկվայում դպրոցականին դաժան ծեծի են ենթարկել արտաքին տեսքի համար. Gazeta