Ուղիղ եթեր
Բաշկիրիայի Հաչիկոն. շունը մեկ ամիս է՝ սպասում է մահացած տիրոջը. RIA
copy image url

Բաշկիրիայի Հաչիկոն. շունը մեկ ամիս է՝ սպասում է մահացած տիրոջը. RIA

Ներքին 3 շաբաթ առաջ - 15:38 14-04-2025
Բաշկիրիայում շունը գրեթե մեկ ամիս նստած է այրված տան տեղում՝ սպասելով, որ իր մահացած տերը կվերադառնա։ Այս մասին գրում է RIA-ն։

Մարտի 24-ին Ուֆայի մերձակայքում այրվել է ամառանոց, որի հետևանքով 62-ամյա տղամարդ է մահացել։

Նրա շունը ողջ է մնացել, բայց հրաժարվել է լքել տարածքը։

ԱԻՆ աշխատակիցները փորձել են շանը տանել, սակայն նա ոչ ոքի չի թողնում մոտենալ։

Տեղի բնակիչներն ամեն օր նրան սնունդ ու ջուր են բերում։