Ուղիղ եթեր
17 անշարժ գույք, մեքենա, 100 մլն դրամ և 200 հազար դոլար կանխիկ, 58․7 մլն եկամուտ․ Գավառի համայնքապետի ունեցվածքը
copy image url

17 անշարժ գույք, մեքենա, 100 մլն դրամ և 200 հազար դոլար կանխիկ, 58․7 մլն եկամուտ․ Գավառի համայնքապետի ունեցվածքը

Ներքին Հայտարարագիր 2 ամիս առաջ - 22:00 14-04-2025

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի, նրա կնոջ՝ Ամալյա Քոլոզյանի, և նրա ծնողների՝ Երվանդ Մարտիոսյանի և Լաուրա Հակոբյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերը։

Նշենք՝ Գուրգեն Մարտիրոսյանը Գավառը ղեկավարում է դեռևս 2005 թվականից։ Նա 2005-2012 թվականներին եղել է ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպան, ՔՊ-ական նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի հիմնադրած Միավորված աշխատանքային կուսակցության անդամ։
Մարտիրոսյանը 2021-ի ՏԻՄ ընտրություններում պիտի լիներ ՔՊ-ի թեկնածուն, նրա հովանավորն անձամբ Գուրգեն Արսենյանն էր, սակայն ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր, շիշ բռնող մականվամբ հայտնի Հայկ Սարգսյանի միջամտությամբ ՔՊ–ն մեկ այլ թեկնածուի է առաջադրում, իսկ Մարտիրոսյանը առաջադրվում և հաղթում է իր անունը կրող՝ Գուրգեն Մարտիրոսյան դաշինքով, որի հիմքում «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է։ Արդյունքում զավեշտալի իրավիճակ ստեղծվեց․ Գավառում ՔՊ-ն հաղթեց ՔՊ-ին։


Որպես անշարժ գույք՝ Գուրգեն Մարտիրոսյանը, հայտարարագրել է Գավառում գտնվող 3 հողամաս, որից 2-ը միանձնյա, 1-ը՝ համատեղ սեփականությամբ, միանձնյա սեփականությամբ 2 արտադրական շինություն, ինչպես նաև համատեղ սեփականությամբ առանձնատուն, որոնք ձեռք է բերել, նվիրատվություն և ժառանգություն է ստացել 1992-2016 թվականներին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Գավառի համայնքապետը հայտարարագրել է 2010 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել նույն թվականի մայիսի 10-ին։ Տարեվերջին այս մեքենան ևս պահպանվել է։

Նա ունեցել է նաև արժեթղթեր, որոնց մանրամասները հայտարարագրում չի ներկայացրել։

Մարտիրոսյանի բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա տարեսկզբին ունեցել է 100 մլն դրամ և 200 հազար դոլար կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 49 մլն 369․367 դրամ, որից 7 մլն 389․367 դրամը Գավառի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է, 40 մլն դրամը՝ քաղաք Մարտունիից ստացած փոխառությունը, իսկ 1 մլն 980 հազար դրամը՝ Գավառի Կոմունալ սպասարկում և բարեկարգում ՀՈԱԿ-ից վարձակալության դիմաց ստացված եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 79 մլն 679 հազար դրամ։

Համայնքապետն իր եկամուտներից 25 մլն 829․000 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Մարտիրոսյանի կինը՝ Ամալյա Քոլոզյանը ոչինչ չի հայտարարագրել․ շարժական և անշարժ գույք, կանխիկ և անկանխիկ միջոցներ, եկամուտներ։

Գավառի համայնքապետի հայրը՝ Երվանդ Մարտիրոսյանը, հայտարարագրել է 14 միավոր անշարժ գույք․ Գավառում գտնվող 2 արտադրական նշանակության շինություն՝ միանձնյա սեփականությամբ, 8 հողամաս, որից 6-ը միանձնյա, 2-ը՝ համատեղ սեփականությամբ, միանձնյա սեփականությամբ հողին ամրակայված անշարժ գույք, միանձնյա սեփականությամբ ամառանոց և համատեղ սեփականությամբ 2 առանձնատուն, որոնք ձեռք է բերել, նվիրատվություն կամ ժառանգություն է ստացել 1991-2016 թվականներին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Երվանդ Մարտիրոսյանը չի հայտարարագրել։

Վերջինիս բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա ունեցել է 4․5 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին զրոյացել է։

Հաշվետու տարում Երվանդ Մարտիրոսյանի եկամուտները կազմել են 8 մլն 796․934 դրամ, որից 5 մլն 721․984 դրամը Միասնական սոցիալական ծառայությունից ստացած կենսաթոշակն է, 2 մլն 318․950 դրամը՝ Երյունա ՍՊԸ-ից ստացած շահաբաժինը, 756 հազար դրամը Իմպերիալ լայֆսթոք ՍՊԸ-ից վարձակալության դիմաց ստացած եկամուտը։

Վերջինս իր եկամուտներից 4 մլն 500 հազար դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Համայնքապետի մայրը՝ Լաուրա Հակոբյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է համատեղ սեփականությամբ հողամաս և առանձնատուն՝ Գավառում, որոնք ժառանգություն է ստացել 2010 թվականի հունիսի 7-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Վերջինս շարժական գույք, կանխիկ և անկանխիկ միջոցներ չի հայտարարագրել։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 549․960 դրամը, որը նրա կենսաթոշակն է։

Ամենից շատ դիտված

16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
22:00 4 անշարժ գույք, 2 մեքենա, 5․4 մլն կանխիկ, 24․7 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
23:01 Պուշկինյան ոլորաններում բախվել են 2 «Mercedes», կա 6 վիրավոր
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը
23:10 Կաթողիկոսարանը կուսակրոնության բլթոցով գրավել չստացվեց, հիմա փորձում է կաթողիկոսին հանցագործ սարքել