Իրանը կարող է վերադառնալ ուրանի հարստացման 2015 թ. համաձայնագրի մակարդակին. WSJ
copy image url

Իրանը կարող է վերադառնալ ուրանի հարստացման 2015 թ. համաձայնագրի մակարդակին. WSJ

Արտաքին 3 շաբաթ առաջ - 09:54 13-04-2025
Թեհրանը կարող է պատրաստ լինել վերադառնալու ուրանի հարստացման մակարդակին, որը նախատեսված է 2015 թվականին ընդունված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով։

Նման հոդված է հրապարակվել The Wall Street Journal-ում։

Վկայակոչելով իրանցի պաշտոնյաներին՝ աղբյուրը նշել է, որ դրա դիմաց Իսլամական Հանրապետությունը ցանկանում է արագ թուլացնել ԱՄՆ պատժամիջոցները, մուտք գործել դեպի իր սառեցված ակտիվները արտասահմանում և դադարեցնել Վաշինգտոնի ճնշումը իրանական նավթի չինացի գնորդների վրա: