ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայի հետ 30 օրով զինադադար կնքել, բայց կան նրբություններ:
«Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, սակայն ելնում է նրանից, որ այն պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և ճգնաժամի բուն պատճառի վերացմանը։
30 օրը կարող են օգտագործվել, որպեսզի Ուկրաինայում շարունակվի հարկադիր զորահավաքը»,- նշել է նա։
Ռուսաստանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը ուշադրություն դարձնելու համար: