Ոչ մեկին էլ չեմ ընտրի․ Արցախը ծախելուց հետո ու՞մ ընտրեմ․ հարցում

«Գելափի» հայաստանյան գրասենյակի իրականացրած հարցում է իրականացրել, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեին քաղաքացինորը․ 11.8%-ը նշել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Համեմատած մեկ ամիս առաջվա «Գելափի» ցուցանիշների հետ, գրեթե նույնն է մնացել, ուղղակի 0.5%-ով աճ է գրանցվել։ 4.7%-ը նշել է «Հայաստան» դաշինքը, այստեղ ևս փոփոխություն կա, սակայն բացասական՝ -1.8% է գրանցվել։ Ամենամեծ բացասական փոփոխությունը գրանցվել է ԴՕԿ կուսակցությունը, 3.5% է գրանցել և ունի -3.3% ցուցանիշի նվազում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե այս կիրակի ընտրություններ լինեին, ու՞մ կընտրեիք»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ ոչ մի ուժի ձայն չէր տա։ «Ալեն Սիմոնյանին, Փաշինյանի իրանց կնանիքով, մամայով, սաղին կընտրեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ընտրելու ոչ մեկին։

«Ոչ մեկին, որովհետև ոչ մեկ արժանիքներ չունեն»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ոչ մի արժանի թեկնածու չկա։

«Ճիշտն ասած չեմ կարող ասել, հարմար թեկնածու չկա»,- ասաց նա։ «Ոչ մեկին, Արցախը ծախելուց հետո ում ընտրեմ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:45 Կառավարության նոր որոշումը կարող է ՀՀ-ում բարձրացնել չբերության ցուցանիշը․ Անուշ Պողոսյան
22:37 Ալեն Սիմոնյանին և նրա երեխային սպառնացել են. նա դիմել է իրավապահներին
21:19 Երևանում գործող ծաղկի խանութից BMW-ով գողացել են արհեստական դեկորատիվ ծառ․ shamshyan.com
22:46 Եթե Կուրսկում գտնվող ուկրաինական զորքերը հրաժարվեն զենքերը վայր դնել, անխնա կոչնչացվեն․ Մեդվեդև
18:46 Այսօր Բաքվում Արայիկ Հարությունյանից և Բակո Սահակյանից նոր «ցուցմունքներ» են կորզել 
22:15 Նիկոլ Փաշինյանը Պուտինի պատվերով կամ ցուցումով «արևմտամետ» է խաղում և «ֆռռացնում» Արևմուտքին. Բադալյան
20:10 Բանաձևերը պատանդներին ոչինչ չեն տա․ Ալիևը հակված չէ նրանց ազատ արձակել
23:40 Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու իշխանությանը․ Բեգլարյան
21:48 Վաճառեցին Հայրենիքը, նույն 30 արծաթով․ Ռուբեն Մխիթարյան
18:06 Հայաստանը և Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմի աջակցության վրա․ Պուտին