Կապանում բախվել են 6 ավտոմեքնեաներ. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Կապանում բախվել են 6 ավտոմեքնեաներ. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 12:15 12-03-2025
Այսօր՝ մարտի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «BMW X5»-ի վարորդը, ով Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Հ.-ն է, տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ «BMW X5»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, իսկ երբ բախվել է ավտոմեքենաներին, մնացած տրանսպորտային միջոցները եղել են կայանված:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: