Հարափոփոխ Մարուքյանի սկզբունքայնությունը. նոյեմբերի 9-ի «արտացոլանքը»
copy image url

Հարափոփոխ Մարուքյանի սկզբունքայնությունը. նոյեմբերի 9-ի «արտացոլանքը»

Ներքին 3 ամիս առաջ - 11:00 12-03-2025
Վերջին ամիսներին Էդմոն Մարուքյանը հանդես է գալիս որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պաշտպան, ինչը հակասում է նրա նախկին դիրքորոշումներին։

2023 թվականի նոյեմբերի 5-ին Մարուքյանը հայտարարեց, որ «Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում կարող է վտանգել ազգային անվտանգությունը»։
Այս հայտարարությունով նա ընդունում է Ադրբեջանի այն թեզը, ըստ որի Արցախի ցանկացած ձևով պահպանումը սպառնալիք է։

Միևնույն ժամանակ, նոյեմբերի 9-ի համաձայնագրով Արցախը շարունակում էր գոյություն ունենալ՝ թեկուզ առանց հստակ կարգավիճակի։

Մարուքյանը, երբ հանդիսանում էր հատուկ հանձնարարություններով դեսպան (2022-2023 թթ.) ակտիվ ներգրավվածություն ուներ արտաքին քաղաքականության մեջ, այդ թվում՝ Արցախի հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորոշման ձևավորման գործում։

Եթե նրա ներկայիս դիրքորոշումն այն է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը պաշտպանում է Հայաստանը, ապա հարց է առաջանում. արդյո՞ք 2022-23 թվականներին Մարուքյանի գործունեությունը չէր հակասում նոյեմբերի 9-ի տրամաբանությանը։

Վերջին շրջանում Մարուքյանը բացահայտ պաշտպանում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը Հայաստանի անվտանգության տեսանկյունից։

2025 թվականի փետրվարի 20-ին Մարուքյանը հայտարարեց, որ «Ադրբեջանն այս պահին ռազմական հարձակում է ծրագրում, և դա կանգնեցնելու միակ ձևը նոյեմբերի 9-ն է»։

Այստեղ ուշադրություն է գրավում այն, որ Մարուքյանը շեշտում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի որոշ դրույթներ, բայց անտեսում է մնացած կետերը։

Մարուքյանի պնդումը, թե նոյեմբերի 9-ն այսօր էլ պետք է ծառայի որպես անվտանգության երաշխիք, համապատասխանում է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի շահերին։

Մարուքյանի ներկայիս դիրքորոշումը և նախկին հայտարարությունները ակնհայտ հակասության մեջ են։

Նախ 2023-ին նա պնդում էր, որ Արցախի ինստիտուտները սպառնալիք են ՀՀ անվտանգության համար, մինչդեռ 2024-2025 թվականներին նա հայտարարում է, որ նոյեմբերի 9-ը կարևոր է Հայաստանի անվտանգության տեսանկյունից։

Հետո որպես հատուկ հանձնարարություններով դեսպան, նա պետք է պաշտպաներ Հայաստանի պետական շահերը, սակայն այժմ պաշտպանում է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ այն ներկայացնելով որպես անվտանգության երաշխիք:

Այս հակասությունները առաջացնում են հարցեր Մարուքյանի դիրքորոշումների փոփոխականության, ինչպես նաև՝ նրա քաղաքական շահերի և օրիենտացիայի վերաբերյալ։

Ք. Սահակյան

Ամենից շատ դիտված