Ուշադիր հետևում եմ Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկության ջանքերին․ Իսպանիայի ԱԳ նախարար
copy image url

Ուշադիր հետևում եմ Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկության ջանքերին․ Իսպանիայի ԱԳ նախարար

Արտաքին 3 ամիս առաջ - 21:24 11-03-2025
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը ուշադիր հետևում է Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկությանն ուղղված ջանքերին։ Նախարարն այդ մասին գրառում է կատարել սոցցանցի X հարթակում։

«Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին, Արարատ Միրզոյանին համագործակցության համար։ Հյուպատոսական շտապ օգնության ստորաբաժանումը մոբիլիզացվել է՝ մեր քաղաքացիներին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար»,- հայտնել է Իսպանիայի ԱԳ նախարարը։