22 օր՝ հացադուլի մեջ. Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի գործով հերթական լսումներն են
copy image url

22 օր՝ հացադուլի մեջ. Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի գործով հերթական լսումներն են

Ներքին Արտաքին 3 ամիս առաջ - 15:22 11-03-2025
Բաքվի ռազմական դատարանում այսօր նախատեսված են Ռուբեն Վարդանյանի գործով հերթական լսումները։

Հիշեցնենք, որ 22-րդ օրն է՝ Վարդանյանը հացադուլի մեջ է։

Ավելացնենք նաև, որ օրերս նա ձայնային հաղորդագրություն էր ուղարկել, որում ասում էր․

«Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետևյալը՝ դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին: Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի»:

Ամենից շատ դիտված