Վարդան Ղուկասյանն այլ ձևով է արտահայտվում, բայց իր խոսքում ճշմարտություն կա. հարցում

Նախօրեին «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ՔԿՀ-ից աուդիոուղերձ է հղել, որի միջոցով ասել է․ «Ես մարտական եմ տրամադրված, իմ գործն արդար է, ինձնից է կախված ողջ հայ ժողովրդի ճակատագիրը»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք, որ հայ ժողովրդի ճակատագիրը Վարդան Ղուկասյանից է կախված»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ համաձայն չէ այդ մտքի հետ։

«Բոլորովին, այդ հայհոյողից։ Ես նրան նույնիսկ բակի հավաքարար չէի թողնի։ Ոնց կարելի ա էդքան կեղտոտ բերան ունենալ։ Նա չունի՞ մայր, երեխա, աղջիկ։ Ոնց կարելի է այդ մարդու ետևից գնալ։ Դեռ վարչապետ ա ուզում դառնալ։ Վայ էն երկրին, որ հայհոյող վարչապետ պիտի լինի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ անկախ ամեն ինչից Վարդան Ղուկասյանի խոսքում կա ճշմարտություն։ «Հաստատ չեմ կարող ասել և ինքը մի քիչ այլ ձևով է արտահայտվում, բայց ճշմարտություններ կա իր խոսքի մեջ։ Ես գնահատում եմ այդ ճշմարտությունները»,- ասաց նա։

«Ձեռք եք առնու՞մ։ Ոնց կարող է ժողովրդի ճակատագիրը կախված լինել մի մարդուց։ Մի հոգու հետ կապել մի պետության ու մի ամբողջ ժողովրդի ճակատագիր, չի կարելի»,- վրդովված պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:37 Ալեն Սիմոնյանին և նրա երեխային սպառնացել են. նա դիմել է իրավապահներին
21:19 Երևանում գործող ծաղկի խանութից BMW-ով գողացել են արհեստական դեկորատիվ ծառ․ shamshyan.com
22:46 Եթե Կուրսկում գտնվող ուկրաինական զորքերը հրաժարվեն զենքերը վայր դնել, անխնա կոչնչացվեն․ Մեդվեդև
18:46 Այսօր Բաքվում Արայիկ Հարությունյանից և Բակո Սահակյանից նոր «ցուցմունքներ» են կորզել 
22:15 Նիկոլ Փաշինյանը Պուտինի պատվերով կամ ցուցումով «արևմտամետ» է խաղում և «ֆռռացնում» Արևմուտքին. Բադալյան
20:10 Բանաձևերը պատանդներին ոչինչ չեն տա․ Ալիևը հակված չէ նրանց ազատ արձակել
23:40 Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու իշխանությանը․ Բեգլարյան
21:48 Վաճառեցին Հայրենիքը, նույն 30 արծաթով․ Ռուբեն Մխիթարյան
18:41 Մինչև խաղաղության պայմանագիրը չստորագրվի, կայունություն չի լինելու․ Ալիև
23:26 Ուկրաինան պատրաստ է անհապաղ դադարեցնել պատերազմը և ընդունել հրադադարը. Զելենսկի