Ներքին Հարցում Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 26-12-2025

Սահմանին չեն կրակում, բայց ընդհանուր ժողովրդի վիճակը խաղաղ չի. հարցում

ՔՊ-ականները հաճախ նշում են, որ 2025 թվականը Հայաստանի պատմության ամենախաղաղ տարին էր, վերջերս նման հայտարարություն էր արել ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել. «Համաձա՞յն եք ՔՊ-ականների հետ, որ 2025 թվականը ամենախաղաղ տարին էր»:

Քաղաքացիների արձագանքները բազմազան էին։

Մի կին ասաց․ «ՔՊ-ականներին չեմ ճանաչում»։

Մեկ այլ անցորդ նշեց․ «Ի՞նչ խաղաղ տարի։ Չի կարելի խաբել, սուտն էլ չափ ունի»։

Կային նաև ավելի հանդարտ գնահատականներ:

«Որ չէին կրակում՝ խաղաղ էր, բայց ընդհանուր ժողովրդի վիճակը խաղաղ չի»,- ասաց մի տղամարդ՝ հավելելով, որ հույս ունի՝ գոնե նորմալ ընտրություններ կլինեն։

Մեկ այլ անցորդ ապագայի հետ էր կապում խաղաղությունը․ «Հիմա խաղաղ չի, բայց էս եկող տարին խաղաղ կլինի, սաղ լավ կլինի»։

Մի կին հարցին պատասխանեց գեղարվեստականորեն. «Երբեմն խաղաղությունը անպատվության հետ ա ասոցացվում։ Եթե անպատիվ խաղաղություն ա լինելու, ես նախընտրում եմ գոյություն չունենալ»։

Մի տղամարդ էլ իր անձնական փորձը ցույց տվեց․ «Ես այստեղից չեմ, բայց երբ եկել եմ՝ խաղաղ չի եղել»։

Կային նաև քաղաքական գնահատականներ:

«ՔՊ-ականների հետ մենակ ՔՊ-ականներն են համաձայն»,- ասաց մի անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»