Ուղիղ խոսք 9 ամիս առաջ - 19:30 26-12-2025

Չի կարելի մարդուն հացից զրկել. ավտոբուսի վարորդին անհիմն հեռացրել են աշխատանքից

Երևանի ավտոբուսային պարկերից մեկի վարորդ Գուրգեն Պետրոսյանը Oragir.News-ի հետ զրույցում պատմում է, որ փաստացի զրկվել է աշխատանքից՝ առանց իրեն որևէ պաշտոնական հիմնավորում ներկայացնելու։

Նրա խոսքով՝ մի օր պարզել է, որ իրեն կցված ավտոբուսը վարում է այլ անձ, իսկ իրեն աշխատանքի չեն կանչում։

«Ինձ հարցրին՝ Գուրգեն, ի՞նչ է եղել, ասեցի՝ ոչ մի բան։ Բայց պարզվեց՝ իմ մեքենան տվել են ուրիշ վարորդի։ Երկու-երեք օր ես չեմ գնում աշխատանքի, մեքենան վարում է ուրիշ մարդ, իսկ ինձ ոչ մեկը ոչինչ չի ասում»,- նշում է Պետրոսյանը։

Վարորդը պատմում է, որ գնացել է գարաժ, դիմել տնօրինությանը՝ պատճառը պարզելու համար, սակայն ստացել է կոպիտ վերաբերմունք։ «Ասում եմ՝ գրավոր տվեք, որ ես պետք է գնամ գլխավոր տնօրենին, պատճառը ներկայացրեք։ Ասում են՝ դու ո՞վ ես, որ գրեմ»,- ասում է նա։

Գուրգեն Պետրոսյանը նշում է, որ ընկերոջ հետ միասին բարձրացել են տնօրենի մոտ՝ պարզաբանում ստանալու, սակայն նրանց թույլ չեն տվել խոսել։

«Տնօրենը դուրս եկավ շատ անշնորհք խոսքերով, մեզ դուրս էր անում։ Ասացի ընկերոջս՝ արի դուրս գանք, հիմա միլիցիա կկանչեն»,- պատմում է վարորդը։

Պետրոսյանի խոսքով՝ իրեն ներկայացված միակ բանավոր պատճառաբանությունը եղել է այն, որ նա իբր կանգառներում չի կանգնել։

«Ասում են՝ կանգառ չես արել։ Բայց եթե կանգառում իջնող չկա, նստող չկա, նշան չկա, գծանշում չկա, մեքենաները կանգնած են փողոցի մեջտեղում, ես ո՞նց կանգառ անեմ»,- նշում է նա։

Վարորդը չի բացառել, որ իր նկատմամբ վերաբերմունքը կարող է կապված լինել ավտոբուսում նախկինում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ ուղևորները հարձակվել էին վարորդի վրա։

«Ասել եմ՝ ինչի՞, կարելի է վարորդին խփել ու գնա՞լ։ Թուրքը եկավ հարձակվեց, չգնացի՞նք կռվելու, հիմա վարորդի վրա ե՞ք հարձակվում»,- ասել է նա՝ ենթադրելով, որ այդ խոսքերն են հետագայում օգտագործվել իր դեմ։

Նրա խոսքով՝ իրեն երբեք չեն ասել, որ ազատված է աշխատանքից, պարզապես ուղարկել են կադրերի բաժին՝ առանց որևէ գրավոր փաստաթղթի։

«Գնում եմ կադրերի բաժին, ասում են՝ ազատված ես։ Պատճառ չկա։ Դիմում գրիր ու վերջ»,- ասում է նա։

Պետրոսյանն ընդգծում է, որ աշխատել է օրինական հիմունքներով, չի խուսափել աշխատանքից, չի ուշացել, չի եղել խմած վիճակում և պատրաստ է անցնել ցանկացած ստուգում։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին