Ներքին 5 ամիս առաջ - 22:13 24-12-2025

«Tashir Arena»-ի կողքին բնակելի մեգահամալի՞ր է կառուցվում. քաղաքապետարանի պարզաբանումը

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Գրիգոր Լուսավորչի փողոցի 4 հասցեում, արդեն մի քանի օր է՝ իրականացվում են ակտիվ շինարարական աշխատանքներ։ Տարածքում տեղադրված են շինարարական տեխնիկա և տարբեր կառուցապատման տարրեր, իսկ աշխատանքների ինտենսիվությունը հանրային հետաքրքրություն է առաջացրել։

Նշված հատվածը գտնվում է Tashir Arena-ի անմիջական հարևանությամբ և Double Tree by Hilton հյուրանոցի հետևում, ինչը տարածքը դարձնում է վերջին տարիներին ակտիվ զարգացող գոտի։

Շինարարական աշխատանքների վերաբերյալ բարձրացված հարցերի կապակցությամբ Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան, որն էլ տրամադրել է հետևյալ պաշտոնական պարզաբանումը:

«Կենտրոն վարչական շրջան, Գ․Լուսավորչի փողոց հ․4 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ բարձրացված հարցերի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը. Վերոնշյալ հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նպատակով կառուցապատող «ՆՈՒՈՎՈ ՎԵԼՈԴՐՈՄՈ» ՍՊ ընկերությանը 05․10․2023թ․ Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է հ․01/18-07/2-Դ-118990-718 նախագծման թույլտվությունը։ Այնուհետև, հիմք ընդունելով «ԱՐՏԱԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության կողմից 05.11..2024թ․ տրված հ.24-561 փորձաքննության դրական եզրակացությունը Երևան համայնքի կողմից 13.02.2025թ. տրամադրվել է հ.ՔԹ/6/7-25 քանդման թույլտվություն: Այնուհետև՝ նշված նախագծման թույլտվության հիման վրա մշակված նախագիծը մինչ համաձայնեցման ներկայացվելը ՀՀ գործող օրենսդրության պահանջների համաձայն ենթարկվել է նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների համապատասխանությանը հավաստող փորձաքննությունների ստանալով` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի օգոստոսի 2-ի հրամանով ստեղծված ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի հ.208 (պետական համալիր փորձաքննություն), «ԱՐՏԱԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության (լիցենզիա՝ ՔՊԼ-000215) N 25-102 և «ԼԱՎՈ» ՍՊ ընկերության (լիցենզիա՝ ՔՊԼ N 17060) հ. N 180-25 փորձագիտական դրական եզրակացությունները, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (13.08.2024թ․ ԲՓ 162-24 շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության եզրակացություն), Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (12.12.2023թ․ 1.4/9.5/6668-2023 եզրակացություն), ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (17.01.2025թ․ ՔՏՄ/09.2.2/2228-25 եզրակացություն) և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (31.03.2025թ․ ՔՏՄ/09.2.2/8701-25 եզրակացությունները: Հիմք ընդունելով վերը նշված փորձաքննական եզրակացությունները՝ 21․08․2025թ․ համաձայնեցվել է հ․417515 աշխատանքային նախագիծը և տրամադրվել է հ․ՇԹ/6/12370-25 շինարարության թույլտվությունը՝ 5 տարի 8 ամիս ժամկետով (մինչև 21․04․2031թ․)։ Հավելենք նաև, որ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողության (ստուգումներ) իրականացնելու լիազորությունները վերապահված են քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին»»,- նշված է քաղաքապետարանի պատասխանում։

Oragir.News-ի տեղեկություններով՝ տվյալ տարածքում իրականացվում է նոր թաղամասի կառուցում։

Հաշվի առնելով տարածքի տեղակայումը և վերջին տարիներին դրա ինտենսիվ զարգացումը՝ շինարարության նպատակներն ու ապագա կիրառումը շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել