Ներքին 7 ամիս առաջ - 15:22 23-12-2025

Մի ստեղծեք իրավիճակ, որ քաղաքացին նայի ու նողկանք ապրի․ Մեսրոպ Մանուկյան

Այսօրվա այս պատկերի մեղավորը դուք եք, այս իրավիճակի ստեղծողն իշխանությունն է, այդ բոցը գցողն էլ էիք դուք՝ շատ լավ գիտակցելով, որ դիմացը մարդիկ են։ Որ մեկը ասեք՝ 15-ը հետ եք ստանալու։ Մի՛ արեք այդպիսի բաներ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով քիչ առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ քաղաքապետ Տիգրան ավինյանն ընդդիմադիրներին դիմելով ասաց՝ «մի լոճվեք, թե չէ՝ ձեր լայնքը կնեղացնենք»։

«Պարոն Խաչատրյան, այս տեմպերով որ շարունակեք՝ ձեզ աղջիկ չեն տա։ Այդ, որ խոսում էիք մանկապարտեզից, բյուջեի ժամանակ բմբուլները քամուն եմ տալու այդ մանկապարտեզների հարցի հետ կապված։ Տարիներով, թվերով ասելու եմ, թե որ տարին ինչ եք խոսել ու չեք արել։

Էդ, որ ասում եք՝ փողոցը արդիականացված է, ախպերական, կարո՞ղ է դուք ուրիշ երկրից եք, լո՞ւրջ եք խոսում։ Մի հատ իրիկունը ելեք, մի տեղ ֆռացեք, բա էդ նարկոմանիան խի՞ է ծաղկում էս երկրում, որովհետև փողոցները մութ են։

Էդ որ տառապում եք, թե Մեսրոպը ոնց է լինելու պատգամավոր, ի գիտություն ձեզ՝ Մեսրոպի համար միշտ պատգամավոր դառնալը հասանելի է եղել, կլիներ 17 թվականին, 21 թվականին, թե վաղը, բայց դա պիտի լինի ժողովրդի պահանջը։ Ես ինքնանպատակ դրա խնդիրը չունեմ։

100 անգամ ասել եմ, 101 անգամ էլ ասել եմ, ձեր ասած բոլոր մարդկանց հետ ունեմ հարաբերություններ շատ ջերմ։ Ցավում եմ, բայց ձեր ղեկավարի հետ էլ եմ ունեցել հարաբերություն, որ քոքից կտրել եմ։ Երբևիցե ի տարբերություն ձեզ, ես չեմ խուսափել իմ հարաբերություններից։

Մի ստեղծեք մի իրավիճակ, որ մարդու զզվանքը գա, որ քաղաքացին նայի ու նողկանք ապրի, չի կարելի»,–ասաց Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին