Արտաքին 10 ամիս առաջ - 17:39 22-12-2025

Ուկրաինան 2.3 միլիարդ եվրո է ստացել ԵՄ-ից Ukraine Facility շրջանակներում

Ուկրաինան Եվրոպական միությունից շուրջ 2,3 միլիարդ եվրո ֆինանսավորում է ստացել այն բանից հետո, երբ ԵՄ Խորհուրդը որոշում է կայացրել հատկացնել վեցերորդ տրանշը՝ Ukraine Facility մեխանիզմի շրջանակներում։ Այս մասին ասվում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության դեկտեմբերի 22-ի հաղորդագրության մեջ։

«Եվրոպական միությունից Ուկրաինայի պետական բյուջե է մուտքագրվել 2,3 միլիարդ եվրո՝ Ukraine Facility ֆինանսական գործիքի շրջանակներում։ Մասնավորապես, Ուկրաինայի կառավարությունը ներգրավել է 2,1 միլիարդ եվրո վարկային միջոցներ և 200 միլիոն եվրո դրամաշնորհ», – նշված է հաղորդագրության մեջ։

Սա վեցերորդ կանոնավոր տրանշն է, որը նախատեսված է Գործիքի Pillar I-ի շրջանակներում։ Միջոցներն ուղղվելու են պետության առաջնահերթ սոցիալական և հումանիտար ծախսերի ֆինանսավորմանը։

Եվրամիությունից հերթական կանոնավոր տրանշը ստանալու համար Ուկրաինան հաջողությամբ իրականացրել է բարեփոխումների ութ քայլ, որոնք անհրաժեշտ էին վեցերորդ տրանշի հատկացման համար, ինչպես նաև մեկ քայլ՝ նախատեսված չորրորդ տրանշի շրջանակներում:

«Ukraine Facility-ի շրջանակներում տրամադրվող աջակցությունն առանցքային նշանակություն ունի Ուկրաինայի մակրոֆինանսական կայունության ամրապնդման և պատերազմի պայմաններում պետական կառավարման անխափան գործունեության համար: «Ուկրաինայի պլանի» ավելի քան 60 քայլերի հաջող կատարումը հաստատում է մեր հավատարմությունը բարեփոխումներին, վերականգնմանը և Եվրոպական միությանն անդամակցելու ուղուն», – նշել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն:

ԵՄ աջակցության ներկայիս վեցերորդ վճարումը հաջորդում է վերջերս՝ 2025 թվականի նոյեմբերի 5-ին կատարված հինգերորդ վճարմանը:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա