Ներքին 9 ամիս առաջ - 16:58 22-12-2025

Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, շրջայց կատարել Էրմիտաժում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Միջոցառումն անցկացվել է «Էրմիտաժ» թանգարանային համալիրում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կարևորել ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ հաջորդ տարի ևս փոխգործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի: Նա նաև շնորհավորել է ներկաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով ու մաղթել հաջողություններ:

Երկրների առաջնորդներն «Էրմիտաժ»-ի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Նրանք եղել են նաև Հայաստանի մշակույթի և արվեստի սրահում:

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը