Ուղիղ եթեր
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 23:30 19-12-2025

Պապոյանը խեղաթյուրում է իրականությունը, կեղծ խաղաղությամբ թմրեցնում հայ հանրության զգոնությունը. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Դեկտեմբերի 19-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում գրել է․ «Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է»։

Պապոյանն այնքան հուզմունքով է գրել՝ այս րոպեներին, կարծես թե խոսքը դարակազմիկ իրադարձության մասին է, օրինակ, Հայաստանի քաղաքացին հայկական տիեզերանավից դուրս է եկել բաց տիեզերք։ Պապոյանը գրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն։ Դա մանիպուլյացիա է, տևական ժամանակ հրադադար է, ոչ թե՝ խաղաղության հաստատում։

Պատերազմի ավարտից 5 տարի անց Ադրբեջանը ոչ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր է կնքել, ոչ՝ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ՝ զորքերն է հանել Հայաստանում օկուպացրած տարածքներից , ոչ՝ գերիներին Բաքվի բանտերից վերադարձրել, ոչ անկլավների ու 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի», ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջներից հրաժարվել, ոչ էլ ՝ փոխել է Հայաստանի հետ սպառնալիքներով խոսելու գործելակերպը։

Չեմ կարծում, որ Գ․ Պապոյանն այս պարզ իրողությունները չի հասկանում, նա պարզապես խեղաթյուրում է իրականությունը, կեղծ խաղաղությամբ թմրեցնում Հայաստանի հանրության զգոնությունը։ Ադրբեջանի հետ կարելի է առևտուր անել, սակայն իրական խաղաղության հաստատումից ու վերը նշվածից հետո։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ

Ձեզ գուցե հետաքրքրի