Տեսանյութ Խոսք Ներքին 10 ամիս առաջ - 12:59 06-06-2023

Հանրության գիտակցության մեջ այդպես է նստել, որ ո՞վ է ասել, որ ոստիկանը հանրության պաշտպանն է․ Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի։ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ ոչ միայն իրավապահ համակարգը չի ստացվում առողջացնել, այլ ընդհանրապես պետական կառավարման համակարգը։

«Սա պետականության խայտառակ դեֆիցիտի, տևական դեֆիցիտի հետևանք է։ Հազարամյակ ասեմ, հարյուրամյակ ասեմ և վերջապես վերջին 30 տարին, երբ այսպես կոչված՝ անկախ պետականությունը չի կարողացել արդյունավետ կառավարման համակարգ ներդնել․ սկսած՝ ընտրակեղծիքներից, մենաշնորհներից` անպատժելիություն, գողություն, թալան, և այլն, և այլն ու էս ամբողջ ընթացքում կառավարման համակարգը չի կայացել։

Իրավապահ համակարգը, որը պիտի զբաղվեր հանցագործությունների բացահայտմամբ, սովորաբար ծառայել է իշխանավորներին և ոչ թե հանրությանը»,-ասում է Լևոն Բարսեղյանը։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահի խոսքով՝ հանրության գիտակցության մեջ այդպես է նստել, որ ո՞վ է ասել, որ ոստիկանը հանրության պաշտպանն է։ «Բազմաթիվ մարդիկ, բազմաթիվ ապօրինի հալածանքների են ենթարկվել տասնամյակների ընթացքում ոստիկանության կողմից։

Վերջին 5 տարում հեղափոխության հիմնական մղիչ ուժը եղավ այն, որ հանրությունը ակնկալում էր արդարության սահմանում, որ իշխանավորը արդար կառավարի, իր ստացած փողը իրեն հալալ լինի, կառավարման համակարգերն ու մարմինները պատշաճ աշխատեն և այլն, և այլն, սակայն էդ հույսերը չարդարացվեցին, ինչ-որ բան արվեց, ինչպես օրինակ՝ պարեկային ծառայությունը լավից-վատից սկսեց գործել, բազմաթիվ ուրիշ բաներ չեն արվել»,- ընդգծեց Բարսեղյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․