Ավելին 5 ամիս առաջ - 22:13 17-12-2025

Գևորգ Գրիգորյանը նորածին երեխայի նկարով է կիսվել. ո՞վ է նա

Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով վերջին շրջանում բավականաչափ ակտիվություն չի ցուցաբերում իր սոցիալական հարթակներում, սթորի բաժնում կիսվել էր մի նկարով, որտեղ գրել էր. «Անրին իր հոր և հորեղբայրների հետ»։



Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքը հաճախ հայտնվել է սկանդալների կիզակետում։ Ամիսներ առաջ դերասանը և դերասանուհի Ռոմելա Սարգսյանը հայտարարեցին իրենց բաժանման մասին։

Ավելի ուշ Գևորգը հաղորդումներից մեկի ընթացքում նշել էր, որ ունեցել է բազմաթիվ հարաբերություններ, որոնց մի մասը հանրությանը հայտնի չէ։ Նա նաև ընդգծել էր, որ դեռ չգիտի՝ ապագայում կունենա՞ նոր հարաբերություն, թե ոչ, սակայն իր կյանքում այս պահին ամեն ինչ կարգին է։

Ռոմելա Սարգսյանն իր հերթին նշել էր, որ եթե առիթ լինի կրկին նկարահանվելու Գևորգի հետ, ինքը որևէ խնդիր չի տեսնում, քանի որ երբեք չի խառնում անձնականը և գործնականը։

Ձեզ գուցե հետաքրքրի