Արտաքին 5 տարի առաջ - 19:04 13-10-2021

ԿԺԴՀ-ում դիրիժորը պաշտոնական միջոցառմանը ներկայացել է Կիմ Չեն Ընի նկարով շապիկով

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԺԴՀ) առաջին անգամ նկատել են երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի կերպարը հագուստի վրա։ Այս մասին հաղորդում է Yonhap-ը:

Հանրապետության ղեկավարի դիմանկարով շապիկով ռազմական խմբի դիրիժորը հանրության առջև հայտնվել է Փհենյանում ցուցահանդեսի բացմանը, որի ելույթը հեռարձակվում էր Կորեայի կենտրոնական հեռուստատեսությամբ:

Մինչ այժմ հայտնի չէր, որ ԿԺԴՀ առաջնորդը և նրա ընտանիքի անդամները պատկերված են հագուստի վրա, քանի որ երկրում նրանց դիմանկարները համարվում են սուրբ, այնինչ հագուստը հակված է կեղտոտվելու:

Կան դեպքեր, երբ մարդիկ զոհաբերել են իրենց՝ փրկելով առաջնորդների դիմանկարները հրդեհների կամ բնական աղետների ժամանակ:

Գործակալության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի կողմից միջուկային հիմնախնդրի շուրջ ԱՄՆ-ի հետ փակուղի ունեցող բանակցությունների ընթացքում Կիմ Չեն Ընի լուսանկարով շապիկի հայտնվելը իրեն որպես «նորմալ երկիր» ներկայացնելու փորձն է:

Ցուցահանդեսն անցկացվել է իշխող Աշխատավորական կուսակցության 76-ամյակի առթիվ, որի ժամանակ ցուցադրվել են նոր սպառազինություններ, այդ թվում՝ Hwaseong-16 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը