Ներքին 9 ամիս առաջ - 14:10 15-12-2025

«Աստղիկ» ԲԿ-ում անալիզները վատ են պահվում. ահազանգ քաղաքացուց

Քաղաքացին դիմել է Oragir.News-ին և իր կարծիքը հայտնել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի աշխատանքի վերաբերյալ։ Նրա փոխանցմամբ՝ բաժանմունքը շաբաթ և կիրակի օրերին չի գործում, և հերթափոխում բժիշկ չի լինում։ Քաղաքացու խոսքով՝ այդ օրերին արտակարգ իրավիճակում գտնվող կանայք չեն կարողանում ստանալ գինեկոլոգիական օգնություն։

Քաղաքացին անդրադարձել է նաև լաբորատոր անալիզների պահպանման պայմաններին։ Նա հայտնել է, որ զուգարանում դրված էին տասնյակ անալիզներ, որոնք ըստ ամենայնի գտնվում էին առանց որևէ վերահսկողության, կազմակերպվածության կամ անվտանգության։ Ավելին՝ քաղաքացին ասում է, որ պատահաբար վայր գցելով մի անալիզի տակ դրված թուղթը՝ ինքն անգամ վստահ չէր՝ վերադարձրե՞լ է այն ճիշտ տեղը, թե՞ սխալ անալիզի տակ է դրել։

Քաղաքացին ընդգծել է, որ նման պայմաններում կարող են առաջանալ անալիզների շփոթման խնդիրներ, ինչը կարող է անդրադառնալ բժշկական գործընթացի վրա։



Oragir.News-ը փորձել է կապ հաստատել «Աստղիկ» բժշկական կենտրոնի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն հեռախոսազանգերը մնացել են անպատասխան։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել