Մամուլ 10 ամիս առաջ - 08:30 13-12-2025

Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

Եկեղեցու եւ Վեհափառի դեմ արշավում Նիկոլ Փաշինյանն այլեւս չի կարողանում նոր հաջողություններ գրանցել` 10 եպիսկոպոսներից բացի, այլ հոգեւորական չի միացել Վեհափառի հրաժարականի պահանջին, թեպետ ՔՊ-ից վստահեցնում էին, որ շուտով 2-3 եպիսկոպոս է իրենց միանալու։

Ուշագրավ է, որ նոյեմբերի 27-ին Արշակ սրբազանի վերաբերյալ հայտարարություն տարածած հոգեւորականների ցանկում 13 եպիսկոպոսի անուն էր գրված, բայց նրանցից 4-ի ստորագրությունները չկային։ Նույն օրը Փաշինյանի հետ հանդիպեցին 10-ը․ չէր ստորագրել, բայց հանդիպմանը եկել էր նաեւ Վայոց Ձորի թեմի բիզնեսմեն առաջնորդը։ Իսկ ցանկում ընդգրկված, չստորագրած 3 եպիսկոպոսներն են՝ Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Նալբանդյանը, Գերմանիայի թեմի՝ Սերովբե Իսախանյանը, Արթիկի թեմի՝ Նարեկ Ավագյանը: Թե նրանց անուններն ինչպես էին հայտնվել տիրադավների ցանկում, մեզ ասացին, որ դավանափոխները վստահեցրել էին, որ նրանք կստորագրեն։

Սակայն, մեր տեղեկություններով, Նարեկ եւ Սերովբե եպիսկոպոսները մերժել են միանալ տիրադավների ցուցակին, թեպետ Նարեկ եպիսկոպոսի վրա մեծ ճնշում է գործադրվել, իսկ Արմաշ Նալբանդյանը թեպետ տատանվում է, բայց դեռ դիմադրում է։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ