Մամուլ 7 ամիս առաջ - 08:29 12-12-2025

8 հազար դոլարը 8 հարյուր է դարձել․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում վարույթ սկսելուց առաջ ՀՀ գլխավոր դատախազը եկավ ԱԺ եւ նկարագրեց, թե իրենք ինչ խայտառակ հանցագործություններ են հայտնաբերել, որը կատարել է ԱԺ պատգամավորը։ Դրա արդյունքում նրան զրկեցին պատգամավորի անձեռնմխելիությունից:

Գործի հիմքում Հայկ Նազարյանի ցուցմունքն է այն մասին, որ 2023 թ. ձմռանն իրեն է դիմել ֆեյսբուքյան ընկեր Գոհարը եւ հայտնել, որ Աղազարյանն իր եղբորից՝ Արամից, շինթույլտվության համար տարբեր չափերի գումարներ է վերցրել։ Արամն էլ իրեն պատմել է, որ գումարները տվել է Հովիկ Աղազարյանին` ինչ-որ մանկապարտեզ վերանորոգելու, դրա մոտ գտնվող մի հողատարածք դասավորելու համար, որ ինքն էլիտար շենք կառուցի։ Արամն ասել է նաեւ, որ դրանից առաջ Աղազարյանի հետ ինքը նույնաբովանդակ գործարքներ է կատարել Դավթաշենում։

Պատմել է, որ Աղազարյանի ընկերուհու համար ինքը 8 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ հեռախոս եւ մատանի է գնել։ Նազարյանը ցուցմունքում ասել է նաեւ, որ Արամն իրեն տեսանյութ է ուղարկել, որտեղ պատմում է Հովիկ Աղազարյանին գումարները տալու մասին։ Նախաքննության ավարտից հետո` արդեն հաստատված մեղադրանքում, պարզվում է` 8 հազար դոլարը դարձել է 800, կաշառքի մասին ցուցմունք տվողը ոչ թե Հայկն է, այլ՝ Արամը, ոչ թե Աղազարյանի ընկերուհուն է 800 դոլարանոց մատանին տվել, այլ՝ հենց Աղազարյանին։ Հովիկ Աղազարյանը մեզ ասաց, որ այս մեղադրանքն էլ չի ընդունում: Սակայն ուշագրավն այն է, որ գլխավոր դատախազն ԱԺ ամբիոնից լրիվ հորինված պատմություն է պատմել եւ յոթհարկանի ստեր ասել, որոնց հիման վրա էլ ԱԺ-ն որոշում է կայացրել։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
23:13 Զինծառայող Ա. Հ.-ի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով. ՊՆ