Չորս տարի է՝ Վանաձորը համայնքի ղեկավար չունի, և Վանաձորում այդպես էլ ավագանու ոչ մի հերթական նիստ չգումարվեց: Իսկ օրենքով սահմանված կարգով՝ առաջին իսկ գումարված նիստում ավագանին պետք է քաղաքապետ ընտրի:
Համայնքի վերաբերյալ որոշումներն առ այսօր ընդունվել են արտահերթ նիստերով։
Oragir.News-ը հարցում է իրականացրել Վանաձորում՝ բնակիչներից հետաքրքրվելով՝ ինչպե՞ս են վերաբերվում, որ Վանաձորը դեռևս չունի ընտրված քաղաքապետ։
«Եթե չունենա, ավելի լավ կլինի»,- նշեց քաղաքացիներից մեկը։
«Հաճելի կլինի, որ ունենանք քաղաքապետ, մեր քաղաքն էլ ոնց պետք է սարքվի»,- նշեց մեկ այլ անցորդ։
«Հիմնականում բնակիչները անշնորհք են, անշնորհակալ են, ոչ մեկը իր շեմը չի մաքրում, ոչ մեկը իր դռան առաջ չի մաքրում, քաղաքապետը ի՞նչ անի, բոլոր հետևից մաքրի: Ես գտնում եմ, որ բնակիչները այստեղ մեծ դեր են խաղում բարեկեցիկ Վանաձոր սարքելու համար: Բոլոր դեպքերում երեկոյան ժամերին կարողանում ես դուրս գաս, քայլես, ոչ թե գլխիդ վրա տնկվես, ոնց որ առաջ էր»,- նշեց մեկ այլ անցորդ՝ հորդորելով ուշադրություն դարձնել փնթի բնակիչների վրա։
Հարցվածներից մեկն էլ ասաց, որ Մամիկոն Ասլանյանից նեղացած է, քանի որ ժամանակին դիմել է իրեն մի հարցով, բայց վերջինը չի օգնել։
Հարցվածներից ոմանք էլ հրաճարվեցին պատասխանել հարցին։
Մանրամասները՝ տեսանյութում