Մամուլ 11 ամիս առաջ - 08:44 09-12-2025

Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. բացառիկ մանրամասներ․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ ինքն ու Հովիկ Աղազարյանն ամեն ինչ անելու են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չդառնա վարչապետ։ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայն է Ասլանյանի հետ, սակայն կկարողանան այդ ամենն իրականացնել, թե՝ ոչ, ըստ նրա, ժամանակը ցույց կտա։

Դա չի նշանակում, որ մենք ամենակարող ենք։ Դա նշանակում է, որ մենք անելու ենք ամեն ինչ՝ մեր համեստ անձերից կախված, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի 2026 թվականին, քանի որ կարծում ենք՝ դա մեր պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ կկանգենցնի:

Շուտով կսկսվի նախընտրական տարին և մենք մեր տեսակետներն ու անելիքները կհայտնենք։ Ժողովուրդը պետք է կողմնորոշվի՝ արդյո՞ք մենք ճիշտ ենք, թե՝ ոչ։ Պարոն Ասլանյանն ու ես չունենք շատ ֆինանսական ու մեդիա հնարավորություններ։ Թե որքանով մեր տեսակետը կհասնի շարքային քաղաքացուն, դրանից է ամեն ինչ կախված։

– Պարոն Աղազարյան, մամուլում հրապարակվել էին տեղեկություններ, որ այցելել եք ԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել և Բագրատ Սրբազաններին, ճի՞շտ է։

– Այո, շատ ջերմ զրույց եմ ունեցել Բագրատ Սրբազանի հետ։

-Բայց նախկինում Բագրատ Սրբազանին շատ խիստ քննադատում էիք, էլ տերտեր Գաբո, էլ ինչ ասես, ինչպե՞ս է ստացվել, որ որոշել եք այցելել։

– Հիմա էլ եմ քննադատում, գնացել եմ, իմ տեսակետներն եմ հայտնել, իրենք իրենց տեսակետներ են արտահայտել: Շատ ջերմ հանդիպում է եղել, շատ հաճելի էր ինձ համար նման մարդկանց հետ շփվելը: Ես ինչ առաջ ասել եմ՝ շարժման մասին իմ պատկերացումները, Կանադայի քաղաքացի լինելու մասին, Սահմանադրության մասին, որն այսօր վարչապետն է ոտնահարում…, իմ տեսակետները հայտնեցի, և խորին հարգանք եմ տածում իր նկատմամբ: Իմ անունից էլ ասել եմ, որ այն, ինչ կատարվում է Միքայել և Բագրատ Սրբազանների շուրջ, կապիկություն է։

– Միքայել և Բագրատ Սրբազաններին քաղբանտարկյալ համարո՞ւմ եք։

– Կարող եմ համարել, խնդիր չկա, բայց իրենք հոգևորականներ են, իրենք ավելի բարձր են, քան քաղբանտարկյալը: Եթե կարելի է իրենց համար ուրիշ ձևակերպում գտնել, ավելի հետաքրքիր կլինի, որովհետև Միքայել կամ Բագրատ Սրբազանները քաղաքական գործիչներ չեն, իրենք ավելի վեհ, ավելի բարձր բանի համար են անազատության մեջ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie