Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 14:55 08-12-2025

Թրամփը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Հարգելի պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում ձեր և նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար: Ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը:

Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես շարունակում եմ հանձնառու լինել ամբողջ աշխարհում հակամարտություններին վերջ տալուն և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը: Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին:

Կրկին շնորհակալություն ձեր շարունակական աջակցության համար»,- նշված է նամակում: